«ԿՅԱՆՔԻ ՃԱՆԱՊԱՐՀ» բարեգործական հիմնադրամը միակն է Հայաստանում, որը հատուկ ուշադրություն է դարձնում էպիլեպսիայով և բարդ նյարդաբանական հիվանդություններով երեխաների առողջական խնդիրներին։ Օժանդակում է նրանց դեղորայքային բուժման, հետազոտությունների անցկացման (ՄՌՏ, ԷԷԳ, ՊԷՏ-ԿՏ), գենետիկ անալիզների և վիրահատությունների իրականացման հարցերում։

Էպիլեպսիան քրոնիկ նյարդաբանական հիվանդություն է, որը հաճախ ուղեկցվում է՝ վերջույթների ակամա շարժումով, աչքի հարումով, կրկնվող գիտակցության կորստով, որոնք երբեմն կարող են ուղեկցվել նոպաներով:

Նոպաները ուղեղի ավելորդ էլեկտրական ակտիվության արդյունք են, որի հետևանքով մարդը կարող է կորցնել գիտակցությունը:

Էպիլեպսիայի նշաններն են

Ջղաձգություն

Անորոշ հայացք

Անհանգստություն

Գիտակցության կորուստ

Մարտի 26-ը նշվում է որպես էպիլեպսիայի համաշխարային օր

2008 թվականից մարտի 26-ը նշվում է որպես Էպիլեպսիայի համաշխարհային օր կամ Մանուշակագույն օր:

Այս գաղափարի նախաձեռնողը Քեսիդի Մեգան անունով իննամյա կանադացի աղջնակն էր, ով ուներ էպիլեպսիա։
Կյանքի 9 տարիների ընթացքում նա արդեն հասցրել էր զգալ մեծահասակների և տարեկիցների խտրական ու նախապաշարմունքներով լի վերաբերմունքն իր հանդեպ։

Քեսիդին, հիվանդության մասին առասպելները վերացնելու համար, որոշեց մարդկանց ուշադրությունը հրավիրել իր և իր նման էպիլեպսիա ունեցող մարդկանց վրա՝ շեշտադրելով այն, որ էպիլեպսիա չի նշանակում մտավոր խնդիրներ, այն դատավճիռ չէ, և խտրականությունը այդ մարդկանց նկատմամբ պետք է վերացնել։

Էպիլեպսիայի պատճառները բազմազան են։ Մարդկանց 40%-ի մոտ դրա առաջացման պատճառը չի պարզվել։
Այլ դեպքերում, էպիլեպսիան կարող է առաջանալ հետևյալ պատճառներով՝ ուղեղի վնասվածք, կաթված, վարակ, ուղեղի ուռուցք, գենետիկական գործոններ և այլն։