Միֆեր էպիլեպսիայի մասին (Մաս 2)

Չնայած էպիլեպսիան աշխարհի ամենահին նյարդաբանական հիվանդություններից մեկն է, նրա մասին դեռևս կան բազմաթիվ խոսակցություններ, ենթադրություններ և առասպելներ, և էպիլեպսիայով մարդիկ խարանվում և խտրականության են ենթարկվում աշխարհի շատ մասերում:

Առասպել 1.
Էպիլեպսիան հոգեկան հիվանդություն է։

Էպիլեպսիան հոգեբուժական հիվանդություն չէ:

Մոտ 30 տարի առաջ ենթադրվում էր, որ էպիլեպսիա ախտորոշված ​​մարդիկ պետք է բուժվեն հոգեբույժների կողմից: Այժմ էպիլեպսիան պատկանում է նյարդաբանության ոլորտին և այն ունեցող մարդկանց բուժում են նեղ մասնագետներ՝ նյարդաբան-էպիլեպտոլոգներ։