Առաջին օգնություն Էպիլեպտիկ ցնցման ժամանակ

Ի՞նչ է անհրաժեշտ անել.

✅ Կարիք չկա որևէ իր մտցնել բերանի մեջ՝ սեղմված ատամները իրարից հեռացնելու կամ «լեզուն կուլ չգնալու» համար:

✅ Մնալ հիվանդի կողքին՝ փորձելով ապահովել հնարավորինս անվտանգ շրջակայք՝ փափուկ բարձ դնել գլխի տակ։

✅ Ֆիքսել ժամանակը. հիմնականում նոպաները լինում են ինքնասահմանափակվող և տևում են մինչև 5 րոպե: 5 րոպե և ավելի տևելու կամ շարունակական ցնցումների դեպքում՝ անհապաղ զանգել շտապ օգնություն։

✅ Հիվանդին պետք է թեքել կողքի դիրքի՝ այդ կերպ ապահովելով շնչուղիների անցանելիությունը։