Էպիլեպսիա և վիրահատական բուժում

Վիրահատության նպատակն այն է, որ հարկ է հեռացնել էպիլեպսիայի համար պատասխանատու օջախը։

Բայց ինչպե՞ս գտնել այն:

Էպիլեպտոիդ օջախը ոչնչով չի տարբերվում գլխուղեղի մյուս` առողջ հատվածներից, պարզապես օժտված է էպիակտիվությամբ:

Խնդիրը լուծելու համար նախքան վիրահատությունը գլխուղեղի մեջ տեղադրվում են հատուկ շատ բարակ էլեկտրոդներ, որոնցով, նախ, որսվում է էպիլեպտոգեն օջախը, կատարվում է ԷԷԳ և հետո՝ տեղադրված էլեկտրոդներով, առանց բաց վիրահատություն կատարելու, ուղղակի այրում են մոտավորապես 1 սմ չափերի հասնող օջախը, և ազատում պացիենտին ցնցումային նոպաներից, կամ զգալի պակասեցնում դրանց ակտիվությունն` ամբողջ կյանքի ընթացքում, նվազագույն ինվազիվ միջամտության արդյունքում:

Արդյունքում, հիվանդը զերծ է մնում բաց վիրահատությունից: Սա այսօրվա ամենաարդիական վիրահատություններից մեկն է։