Էպիլեպսիա և խուսափողական թերապիա

Խուսափողական թերապիան իրենից ենթադրում է սադրիչ գործոնների մինիմալացում։ Օրինակ՝ եթե սադրիչ գործոն է լույսը, կարելի է օգտագործել փոքր հեռուստացույց, խուսափել համակարգչային խաղերից և կրել մուգ ապակիներով ակնոցներ։

Կենսահետադարձ կապի թերապիան ունի որոշ դրական արդյունք, սակայն ֆիզիոթերապևտիկ ոչ մի միջոց չի կարող փոխարինել դեղորայքային բուժմանը։

Ֆիզիկական վարժությունները կարող են կանխել էպիլեպտիկ նոպաների զարգացումը, այս մասին խոսում են հետազոտությունները։

Հետաքրքիր է՝
Որոշ շներ, որոնք կոչվում են էպիլեպտիկ շներ, կարող են օգնել նոպայի ժամանակ կամ դրանից հետո։ Ենթադրություններ կան, որ շները կարող են կանխազգալ էպիլեպտիկ նոպան։

Եթե սովորական թերապիայի միջոցով հնարավոր չէ լավ կարգավորել էպիլեպսիան, խորհուրդ է տրվում այլ դեղորայքի ավելացումը, ինչպես օրինակ՝ կաննաբիդոլները երեխաների մոտ։