Սիրելի բարեկամ,
Դուք սեղմեցիք Play և օգնեցիք մեզ, որպեսզի էպիլեպսիայով երեխաների կյանքը լինի լիարժեք ու շարունակական՝ առանց դադարների։
Կան մարդիկ, ովքեր անտարբեր են և լուռ անցնում են՝ չնկատելով ուրիշների դժվարությունները։ Եվ կան մարդիկ, ովքեր միանում են մեր կյանքի ճանապարհին փոխելով ավելի քան 5000 էպիլեպսիա ունեցող երեխայի մանկությունը։։
Էպիլեպսիայով ապրող երեխայի կյանքը երբեմն նման է համակարգչի Restart-ի կամ ֆիլմի, որը կարող է կանգ առնել ցանկացած պահի՝ առանց նախազգուշացման և ընտրության։
Այս նվիրատվությամբ Դուք սեղմեցիք Play կոճակը և նպաստեցիք, որ այդ ֆիլմը՝ երեխայի լիարժեք մանկությունը, շարունակվի առանց դադարների։
Հաճախ էպիլեպսիան «դադարեցնում» է երեխաների մանկությունը՝ այն դնելով Pause-ի տակ։ Դա տեղի է ունենում ոչ միայն նոպաների, այլ նաև շրջապատի վերաբերմունքի պատճառով։
Ձեր ներդրումը օգնում է մեզ ապահովել երեխաներին ախտորոշիչ հետազոտություններով, ժամանակակից արդյունավետ դեղորայքով և հոգեբանական աջակցությամբ։
Ձեր այս քայլը նաև թույլ է տալիս շարունակել տվյալ արշավը, որի շրջանակում մենք պայքարում ենք ստիգմայի և կարծրատիպերի դեմ քանի որ՝
Էպիլեպսիան ամոթ չէ՛ և վարակիչ չէ՛
Էպիլեպսիայով երեխաները ոչնչով չեն տարբերվում իրենց հասակակիցներից
«Կյանքի ճանապարհ» բարեգործական հիմնադրամի ողջ թիմի անունից շնորհակալ ենք՝ անկեղծ ու խորապես։
Ֆինանսական աջակցության կամ նվիրատվություն կատարելու համար կարող եք անցնել մեր կայքի համապատասխան պատուհան, կամ reArmenia հարթակի մեր նախագծի հղումով։
Կիսվեք այս պատմությամբ — թույլ տվեք ուրիշներին էլ սեղմել Play։




