Լիարժեք կյանք

Երբ հոգին ու մտքի թռիչքն ազատ են՝ ճախրել կարող է ով ասես: Կարևորը կյանքը սիրելն է և ապրելու սեփական բանաձևը գտնելը։

Կյանքի ճանապարհ բարեգործական հիմնադրամում հենց սա են սովորեցնում էպիլեպսիա ունեցող երեխաներին և նրանց ընտանիքի անդամներին։

Եթե մարդու մեջ կյանքի սերը կա, ամեն ինչ հնարավոր է։ Սա երևի թե լավագույն դեղամիջոնցերից մեկն է: Էպիլեպսիա ունեցող երեխաները կարող են վարել լիարժեք կյանք՝ հաճախել մանկապարտեզ, դպրոց, ընդունվել համալսարան, ամուսնանալ և վայելել կյանքը։ Անհրաժեշտ է միայն լինել նյարդաբանի հսկողության տակ և ընդունել նշանակված դեղերը։ Մեր մասնագետները ջանք չեն խնայում, որպեսզի օգնեն էպիլեպսիա ունեցող երեխաներին։