Գաղտնիության Քաղաքականություն (Privacy Policy)

1. Ընդհանուր դրույթներ
Սույն Գաղտնիության քաղաքականությունը սահմանում է, թե ինչպես է «ԿՅԱՆՔԻ ՃԱՆԱՊԱՐՀ» բարեգործական հիմնադրամը (այսուհետ՝ Հիմնադրամ),  wayoflife.am կայքի միջոցով, հավաքագրում, օգտագործում և պաշտպանում Ձեր անձնական տվյալները, երբ Դուք օգտվում եք մեր կայքից կամ կատարում եք նվիրատվություն։

2. Տվյալների հավաքագրում
Մենք կարող ենք հավաքագրել հետևյալ տվյալները, երբ Դուք կատարում եք նվիրատվություն.

  • Անուն, ազգանուն
  • Էլեկտրոնային փոստի հասցե
  • Հեռախոսահամար
  • Նվիրատվության գումարի չափը

Ծանուցում. Մենք չենք պահպանում Ձեր բանկային քարտի տվյալները (քարտի համար, CVV կոդ, գործողության ժամկետ): Վճարային գործարքներն իրականացվում են բանկի պաշտպանված էջում։

3. Տվյալների օգտագործում
Ձեր տրամադրած տվյալներն օգտագործվում են բացառապես հետևյալ նպատակներով.

  • Նվիրատվության գործընթացի ապահովում և հաստատում։
  • Հետադարձ կապի ապահովում (օրինակ՝ շնորհակալական նամակ կամ հաշվետվություն ուղարկելու համար)։
  • Օրենքով սահմանված դեպքերում հաշվետվությունների կազմում։

4. Տվյալների պաշտպանություն
Մենք ձեռնարկում ենք անհրաժեշտ տեխնիկական և կազմակերպչական միջոցներ՝ Ձեր անձնական տվյալները չարտոնված մուտքից, կորստից կամ հրապարակումից պաշտպանելու համար։ Կայքն ապահովված է SSL սերտիֆիկատով, որը երաշխավորում է տվյալների անվտանգ փոխանցումը։

5. Տվյալների փոխանցում երրորդ կողմերին
Մենք չենք վաճառում, չենք փոխանակում և չենք փոխանցում Ձեր անձնական տվյալները երրորդ կողմերին, բացառությամբ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված դեպքերի։

6. Կապ մեզ հետ
Եթե ունեք հարցեր սույն քաղաքականության վերաբերյալ, կարող եք կապվել մեզ հետ՝
Էլ. հասցե՝  kyanqichanaparh@gmail.com
Հեռախոս՝ +374 95 15 08 08