Առասպել 3.
Էպիլեպսիան անբուժելի հիվանդություն է:
Իրականում՝
Այսօր կան բարձր արդյունավետություն ունեցող դեղամիջոցներ, որոնք հնարավորություն են տալիս հասնել լավ արդյունքների՝ հիվանդների 65-75%-ի մոտ, գրանցելով ամբողջական կլինիկական և էլեկտրաէնցեֆալոգրաֆիկ ռեմիսիա:
Դրանցից կեսում բժիշկներին հաջողվում է ամբողջությամբ չեղարկել բուժումը։
Թերապիան տևում է 3-5 տարի։ Եթե այս ընթացքում նոպաներ չկան,ապա ախտորոշումը հանվում է։
Այնուամենայնիվ, հիվանդների միայն 25%-ն է համարժեք բժշկական բուժում ստանում՝ ախտորոշման և ժամանակակից դեղամիջոցների անհասանելիության պատճառով։
