Ո՞ր տարիքից է սովորաբար սկսվում էպիլեպսիան

Էպիլեպսիան կարող է առաջանալ ցանկացած տարիքում:

Հաճախ հիվանդները կարծում են, որ էպիլեպսիան սկսվում է մանկական տարիքից, և այն չի կարող զարգանալ մեծահասակների մոտ, ասել թե սա մի տեսակ «բնածին» վիճակ է։

Իրականում դա միֆ է։

Հիվանդությունն առավել հաճախ գլուխ է բարձրացնում մանկության և ծերության շրջանում:

Երեխաների մոտ էպիլեպսիան ավելի հաճախ կապված է գենետիկ պատճառների հետ, մինչդեռ տարեցների մոտ այն ավելի կապված է ուղեղի կառուցվածքային պատճառների հետ, ինչպիսիք են ուղեղի տրավմատիկ վնասվածքների, ինսուլտների և ուռուցքների հետևանքները: